Հեռավար ուսուցում

Ես՝ լինելով երկու երեխաների մայրիկ, որոնցից մեկը դպրոցական է , մյուսը՝ նախադպրոցական, կարծում եմ ,որ շատ ճիշտ էր բոլոր կրթօջախներում դասերի ժամանակավոր դադարեցումը: Քանի որ մինչև կորոնավիրուսի ի հայտ գալն էլ , տարբեր շնչառական հիվանդությունների պատճառով, շատ երեխաներ բացակայում էին դասերից: Այս արձակուրդը հնարավորություն կտա և՛ լիովին ապաքինվել, և՛ խուսափել նոր վիրուսից: Չնայած նրան, որ մանկապարտեզը և դպրոցը փակ են, իմ երեխաների առօրյան շարունակում է մնալ հագեցած: Օրվա մեջ տարբեր խաղեր ենք խաղում, երգում, պարում, կարդում: Վերջիններիս ընտրության հարցում շատ է օգնում հեռավար ուսուցման այն ձևը, որը կիրառվում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Այն հնարավորություն է տալիս դասապրոցեսը կազմակերպել տնային պայմաններում, ինչի շնորհիվ հետագայում բաց թողածը լրացնելու, անհրաժեշտություն չի առաջանում: Շատ դրական եմ գնահատում հեռավար ուսուցման այս ձևը և շատ լավ կլիներ, որ մյուս դպրոցներն էլ իրականացնեին հեռավար ուսուցում:

Բնագիտական փորձ՝ ծիածան բաժակում

Անհրաժեշտ նյութեր և պարարագաներ՝ ջուր, շաքարավազ, ներկեր, ներարկիչ, բաժակներ: Փորձի ընթացքը՝ տարբեր բաժակների մեջ լցնում են հավասար քանակությամբ ջուր, ապա գունավորում ցանկացած գույնով: Հետո յուրաքանչյուր բաժակի մեջ լցնում ենք համապատասխան քանակի շաքարավազ,լավ խառնում և սկսում ենք ստացված տաբեր խտությամբ լուծույթները, ներարկիչի օգնությամբ, հավաքել մեկ բաժակի մեջ:

Բնագիտական փորձ

«Կախարդական փուչիկներ» Անհրաժեշտ նյութեր և պարարագաներ՝ լիմոնի աղ կամ քացախ, ջուր, սոդա, փուչիկներ, պլաստիկե փոքր շշեր, ձագար: Փորձի ընթացքը՝ փուչիկների մեջ ձագարի օգնությամբ լցնել սոդան, իսկ շշերի մեջ՝ լիմոնի աղի լուծույթ կամ քացախ: Փուչիկները հագցնել շշերի վրա այնպես,որ շշի բերանը հերմետիկ փակ լինի և դատարկել սոդան շշի մեջ: Շշի մեջ ընթացող ռեակցիայի հետևանքով փուչիկները աստիճանաբար կփչվեն:

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?time_continue=3&v=FeezAsHs5Q8&feature=emb_logo

«Բնագիտական փորձեր » նախագիծ

Նախատեսված խումբ՝ Արևելյան դպրոցի առաջին դասարան

Մասնակիցներ՝ Հռիփսիմե Առաքելյան

Իրականացման տևողությունը ՝ Հունվարի 13-17

Նպատակը ՝ Բնագիտական պարզագույն փորձերի կատարման միջոցով հետաքրքրություն արթնացնել բնագիտական առարկաների նկատմամբ, ձևավորել դիտարկում անելու, նկարագրելու կարողություններ և հմտություններ:

Փորձ 1 «Փղի ատամի մածուկ » և կրակ շշի մեջ: Անհրաժեշտ նյութեր և պարարագաներ՝ կալիումի պերմանգանատ, ջրածնի պերօքսիդ, ջուր, հեղուկ օճառ կամ ամանի հեղուկ , թափանցիկ շիշ,լուցկի, փայտե ձողիկ: Փորձի ընթացքը՝ պատրաստել մարգանցովկայի խիտ լուծույթ, լցնել շշի մեջ, ավելացնել հեղուկ օճառը, ապա լցնել ջրածնի պերօքսիդը և հետևել փորձի ընթացքին: Շշի մեջ լցնել մարգանցովկայի մի քանի բյուրեղիկ, ավելացնել պերեկիս և անմիջապես շշմի մեջ իջեցնել առկայծող մարխը: Վերջինս անմիջապես բոցավառվում է:

Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=Wq6Ynubla-Q&feature=emb_logo https://www.youtube.com/watch?v=Yay0oN7pU9M

Փորձ 2 « Եղյամապատ ճյուղեր» Անհրաժեշտ նյութեր և պարարագաներ՝ տաք ջուր, խոշոր աղ, ծառի չոր ճյուղեր : Փորձի ընթացքը՝ անհրաժեշտ է մեծ կաթսայի մեջ լցնել մոտ 2 լիտր ջուր և այն եռացնել։ Եռալուց հետո ջրի մեջ ավելացնել 1 կգ խոշոր աղ ,խառնել մինչև աղն ամբողջությամբ լուծվի։ Չոր ճյուղերը իջեցնել ջրի մեջ, թողնել այնքան, մինչև լուծույթը լրիվ կսարչի: Այնուհետև ճյուղերը հանել և թողել չորանան։

 Տեսանյութ՝ https://www.youtube.com/watch?v=HBJOJXDnlKM&feature=emb_logo

Հայաստանի դեղաբույսերը

Բոլորս գիտենք, թե ինչքան հարուստ ու բազմազան բուսականություն ունի մեր հայրենի բնությունը: Այդ տեսակների մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում դեղաբույսերը: Կան տեսակներ, որոնց օգտակարության մասին գիտեն շատերը, բայց կան տեսակներ, որոնց մասին շատ քիչ տեղեկություններ ունենք: Եվ ես՝ ձեռքիս տակ ունենալով Արշավիր Թորոսյանի «Հայաստանի դեղաբույսերը» գիրքը, որոշել եմ ներկայացնել այդ գրքում տեղ գտած դեղաբույսերը:

Մաս 1 Ազնվամորի — Mалина -Raspberries

Հայկական տարանունները— Անտառամորի, արքայամորի, ժոխենի, ժողովենի, մոռ, մոռենի

Դեղաբույսի նկարագրությունը: Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է կամ կիսաթուփ:

Քիմիական բաղադրությունը: Պտուղները պարունակում են խնձորաթթու,սալիցիլաթթու, կիտրոնաթթու, ֆոլաթթու, մրջնաթթու, վիտամիններից՝ C, B , միկրոտարրերից՝ նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ: 100 գ պտուղը տալիս է 41 կկալ էներգիա: Բուժական նշանակությունը: Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, մասնակիորեն տերևները և ծաղիկները:

Читать далее «Հայաստանի դեղաբույսերը»

Ինչու՞ եմ ցանկանում դառնալ « Սեբաստացի»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մասին իմացել եմ դեռ տարիներ առաջ: Այն, որպես նորարական դպրոց, շատ հետաքրքրեց ինձ և ես սկսեցի տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքել դպրոցի ուսուցման մեթոդների և ստացած արդյունքների վերաբերյալ: Ինքս՝ լինելով հանրակրթական դպրոցի ուսուցչուհի, փորձում էի հասկանալ այդ դպրոցում կիրառվող մեթոդների առավելությունները և թերությունները: Եվ որքան շատ էի ուսումնասիրում, այնքան ավելի ու ավելի էր ինձ դուր գալիս նորարարական դպրոցի հենց այդ տիպը: Եվ երբ տարիներ անց երեխայիս համար պետք է ընտրեինք դպրոց, որոշում կայացնելը շատ հեշտ էր, ընտրությունը պարզ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Օգոստոսյան ճամբարից սկսած դարձանք սեբաստացի: Սեպտեմբեր ամսից, ամեն առավոտ, փոքր բալիկիս հետ մասնակցոում էինք առավոտյան ընդհանուր պարապմունքին և դրական լիցքերով վերադառնում տուն : Դպրոցում տիրող մթնոլորտից ոգեշնչված իմ մեջ մեծ ցանկություն առաջացավ դառնալ այդ մշակույթի կրողներից մեկը: Փոքր երեխաս սկսեց հաճախել մանկապարտեզ, իսկ ես ,որպես կամավոր, սկսեցի մասնակցել դպրոցի առօրյային՝ երկարօրյայի կազմակերպիչ Նունե Խաչիկօղլյանի և դասվար Հռիփսիմե Առաքելյանի հետ: Կամնավորական աշխատանքները օգնեցին ինձ նոր բացահայտումներ անել սեբաստացիական առօրյայում և ես դիմեցի աշխատանքի ընդունվելու համար: Կարծում եմ՝ ինձ կհաջողվի…

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում ամանորյա տոնական տրամադրություն էր տիրում, ընտանեկան ջերմ մթնոլորտ, «փաթիլների» ուրախ հանդես, երգ ու պար, խինդ ու ծիծաղ

« Ճանաչենք տիեզերքը» նախագիծ

Նախատեսված խումբ՝ Արևելյան դպրոցի առաջին դասարան

Մասնակիցներ՝ Հռիփսիմե Առաքելյան

Իրականացման տևողությունը ՝ Հունվար-փետրվար

Նպատակը ՝ Շրջակա աշխարհի ուսումնասիրում, արեգակնային համակարգի մասին տարրական գիտելիքների հաղորդում, տիեզերքի նկատմամբ հետաքրքրության առաջացում, տեսական նյութը գործնականի վերածելու կարողության ձևավորում, դիտարկում անելու,նկարագրելու կարողությունների և հմտությունների ձևավորում, ուսումնական նյութերի ստեղծում:

Խնդիրները ` ընդլայնել տիեզերքի մասին ունեցած պատկերացումները, տեսողական-պատկերային մտածողության զարգացում, բնության երևույթների ուսումնասիրում, մեդիա կարողությունների ձևավորում, ստեղծագործական երևակայության խթանում:

Անհրաժեշտ գործիքները՝ Համակարգիչ, ֆոտոխցիկ,

Ուսումնական նյութեր՝

Ուսումնական ֆիլմ ՝ արեգակնային համակարգ, տիեզերք Астрономия для детей. Планеты солнечной системы, Космос для детей. Система планет для детей. Развивающий мультик для малышей

Նախագծի իրականացման ընթացքը՝

Նախագիծն իր մեջ ներառոում է մաթեմատիկական, լեզվական, տեխնոլոգիական գործընթացների իրականացում: Մաթեմատիկայից օրինակ՝ մեծ-փոքր, հեռու-մոտ, բարձր-ցածր, ծանր-թեթև աջ-ձախ, առաջ –հետ, վերև-ներքև, հասկացությունների ամրապնդում: Մայրենիից՝ տիեզերք, մոլորակ, լուսին, աստղեր, արև ,անձրև բառերի տառերով կազմել նոր բառեր, բառակապակցություններ:Նախագծի իրականացման սկզբնական փուլում անցկացնել զրույց-քննարկում պատկերացում կազմել տիեզերքի մասին սովորողների ունեցած տեղեկությունների վերաբերյալ: Հաջորթիվ դիտել իրենց տարիքին համապատասխան տեսանյութեր, պարզաբանել դրանք: Մեդիահմտություների զարգացման համար Pait ծրագրով նկարել իրենց պատկերացրած տիեզերքը, մոլորակները և համապատասխան մասնագետի օգնությամբ փորձել նկարները դարձնել անիմացիաներ: Բնության երևույթնեից փորձի միջոցով ուսումնասիրել մառախուղի և անձրևի առաջացումը: Մակետների պատրաստում

Նախագծի ընթացքում նախատեսվում է այցելություն կրթահամալիրի աստղացուցարան, Պլանետարիում և Տիեզերքի թանգարան:

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում

Իմ առաջին այցը ջերմոց-լաբորատորիա

Ես սեփական նախաձեռնությամբ, որպես կամավոր, երկարօրյա պարապմունքների կազմակերպման շրջանակներում, 1-2- րդ դասարանների կազմակերպիչ Նունե Խաչիկօղլյանի ուղեկցությամբ, ճամբարականների հետ միասին այցելել ենք ջերմոց-լաբորատորիա: Լաբորատորիայի ղեկավար տիկին Շողիկը ներկաներիս ծանոթացրել է լաբորատորիայում առկա բույսերի և կենդանիների հետ,պատմել է բույսերի տեսակների և բազմացման ձևերի մասին: Որպես օրինակ, ցույց տալով Գացանիա տեսակի ծաղիկը, որը հնարավոր է բազմացնել ինչպես սերմերով,այնպես էլ արմատներով:

Գացանիա ծաղիկ

Ցանկանում եմ ավելացնել նաև, որ ջերմոց-լաբորատորիան իրական բացահայտում էր ինձ համար,քանի որ այն հագեցած էր բազմազան և բազմատեսակ բույսերով,ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել բուսաբանությունը իր բոլոր կողմերով:

Շնորհակալություն տիկին Շողիկին նման հրաշք միջավայր ստեղծելու և պահպանելու համար:

Создайте веб-сайт на WordPress.com
Начало работы